Անկախություն ձեռք բերած Հայաստանում միշտ գոյություն է ունեցել “հինգերորդ շարասյուն”, որը, կախված կոնկրետ ֆունկցիոներների հնարավորություններից, իրականացրել է վճարովի ու անվճար գործունեություն Ռուսաստանի օգտին, ինչը ներառում էր բնակչության լայն խմբերի վրա ազդելը, իշխանական կառույցներում նվիրված մարդկանց ներդնելը: Գործնականում, տեղի էր ունենում Ռուսաստանի ու ԱՄՆ պայքար հայկական հասարակության համար: Հատուկ ուշադրություն էր դարձվում քաղաքական փորձագետներին, որոնք տիրապետում էին ինֆորմացիայի եւ ի վիճակի էին բովանդակալից վերլուծություններ անել արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ, մշակել տարբեր երկարաժամկետ նշանակության քաղաքական նախագծեր եւ առաջարկներ տակտիկական հարցերում:
Հատկանշական է, որ ռուսները սովորաբար հավաքագրում էին բավական սահմանափակ, անսկզբունքային մարդկանց, որոնք պատրաստ էին կատարել ցանկացած առաջադրանք, որոնք ունեին կազմակերպական ու ֆինանսական բնույթի որոշակի ռեսուրս: Լիովին բացառվում է այն, որ հայաստանի իշխանությունը տեղեկացված չէր “հինգերորդ շարասյան” գործունեության բնույթի ու նպատակների մասին: ավելին, այս խմբերում բավական հաճախ մասնակցում էին պետական պաշտոնյաներ:
Տվյալ պրակտիկան սկսեց 90-ականների սկզբից: Այս արտասովոր համագործակցությունը բացատրվում է ռուսական կրեատուրայի եւ հայկական իշխանության ձգտմամբ` հայ հասարակության հանդեպ վարել որոշակի քաղաքականություն, ում ոչ միշտ էին հասկանալի ազդեցության գործակալների այս խմբերի ձգտումներն ու նպատակները: Դրանց թվում էին ոչ միայն լրագրողներ, գազետչիկներ, գրողներ, պրոֆեսուրա, գործարարներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, այլ նաեւ մարդիկ, որ հավակնում էին զբաղեցնել հայաստանի նախագահի պաշտոնը:
Նման մարդկանցից, որ բավական բարեկեցիկ կյանք էին վարում, կարելի էր լսել, թե խորհրդարանում ահաբեկության մասնակիցներին պետք է հարցաքննել Մոսկվայում, եւ ընդհանրապես հետաքննությունը պետք է անցկացնել Մոսկվայում, վերացնել հայկական ազգային դրամը եւ շրջանառության մեջ դնել ռուսական ռուբլին, պնդում էին, թե հայաստանի պետական ու ազգային շահ նշանակում է Ռուսաստանի պետական ու ազգային շահ, եւ ընդհանրապես բացահայտ հայտարարում էին, որ իրենց նպատակն է վերացնել հայաստանի ազգային ինքնիշխանությունը: Այս կրեատուրայի մի մասը հանգեց նույնիսկ նրան, որ փորձում էր մարդկանց հիշողությունից ջնջել ղարաբաղի հայերի դեմ ռուսական բանակի երկու պատժիչ արշավները:
Ադրբեջանին ռուսական ռազմական մատակարարումների մշտական պրակտիկայի ներդրման, Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի մշտական անտեսման, իր այսպես կոչված դաշնակցի հանդեպ ցանկացած պատասխանատվությունից հրաժարվելու կապակցությամբ Երեւանում զաբոռի տակից գլուխ են բարձրացրել մոլախոտեր, “փորձագետների” իրական ու հնարովի անուններով, որոնք կաղկանձում են Ռեգնում տեղեկատվական վերլուծական ծառայությունում: Այս փորձագետները ձեռնարկում են հիմար, բացարձակապես անճոռնի փորձեր` սրբացնելու Ռուսաստանի քաղաքականությունը, հարցը ներկայացնել այնպես, թե Հայաստանում կան փորձագետներ, որոնք խնդիր են դրել վարկաբեկել ռուսաստանին, նրան ներկայացնել որպես թշնամի: Գիտե՞ն արդյոք այս իրական ու հնարովի “փորձագետները”, թե ինչ է նշանակում թշնամի ու բարեկամ, եւ ընդհանրապես, ինչից է բաղկացած համաշխարհային քաղաքականությունը եւ նաեւ այն, թե ինչ ճակատագիր է սպասում նրանց այս փոքր աշխարհում, որտեղ դժվար է կորչել: Նրանց հավատացրել են, թե իրենց թիկունքում հզոր ուժեր են, որոնք թույլ չեն տա նեղացնել: Տեսնենք:
Միաժամանակ, բնութագրական է նաեւ այն, որ անբովանդակ այս թղթերի հեղինակների կողքին, Հայաստանում կան բավական ռեկլամված փորձագետներ, որոնք սովորել են ծլել ամեն հարմար պահի, սակայն որոնք հանկարծ անհետացել են: Նրանց կրկնելով, նախընտրում են լռել նաեւ այն հեղինակները, որոնք ինքզինքը հպարտորեն հռչակել էին որպես ռազմական փորձագետներ, խցկված 3-4 քաղաքական բնույթի հետազոտական ինստիտուտներում: Դրանից բացի, հայկական “ազատ մամուլը” եւ հեռուստատեսությունը փակել են բերանները եւ կատարում են հերթական անգաժմենտը:
Ռուսաստանի քաղաքականության հիմնավորված քննադատության դեմ այս հակագրոհի հիմնական փաստարկն այն է դարձել, թե ռուսաստանին մեղադրելուց բացի, քննադատության չեն ենթարկվում Ադրբեջանին զենքի այլ մատակարարներ` ԱՄՆ, Իսրայելը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան: Սա պարզապես խուլ ու համրերի տրամաբանություն է: Մի՞թե Հայաստանը երբեւէ հայտարարել է, թե ինքը ԱՄՆ, Թուրքիայի կամ Իսրայելի ռազմական գործընկերն է, կամ էլ առաջ է քաշել ՆԱՏՕ-ին անդամակցելու օրակարգ: Հայաստանի դիրքորոշումը կարեւոր նշամակություն ուներ Հարավային Կովկասում որոշակի ռազմավարությունների սահմանափակման առումով, որոնք ունեին անմիջական հակառուսական ուղղվածություն: Ի՞նչ էր անհրաժեշտ Ռուսաստանի անվտանգության ու դիրքերի ամրապնդման համար, որ չի արել Հայաստանը: Հասել ենք նրան, որ Ռուսաստանը եւ Թուրքիան դրվել են նույն հարթության մեջ, Հայաստանի շահերի տեսանկյունից: Երբ անհեթեթությունը վճարված է, այն մահացու է դառնում դրա ադեպտների համար:
Ի դեպ, Ամերիկայի մասին: 10 տարի առաջ ես առաջին անգամ այցելեցի Վաշինգտոն հետազոտական նպատակներով: Որքան հիշում եմ, մարտ-ապրիլին էր: Այն ժամանակ հայ եւ հույն լոբբիստները մեծ աղմուկ էին բարձրացրել Թուրքիային ԱՄՆ կողմից ռազմական ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ: եթե չեմ սխալվում, ոչ այն ժամանակ, ոչ էլ դրանից հետո ուղղաթիռներն այդպես էլ չվաճառվեցին Թուրքիային: Բնութագրական է այն, որ այդ նույն ժամանակ Անկարա մեկնեց Ռուսաստանի փոխվարչապետ Կլեբանովը` թուրքերի հետ պայմանավորվելու նույն կարգի ուղղաթիռների վաճառքի մասին: Այն ժամանակ Պետդեպում մի պաշտոնյա հարցրեց ինձ, թե որն է Ռուսաստանում հայկական լոբբիի բացակայության պատճառը, հիմա ճիշտ ժամանակն է իր մասին հիշեցնելու, Ռուսաստանի այդ մտադրությունների կապակցությամբ:
Հենց այն պատճառով, որ Հայաստանը ամուր կապված է Ռուսաստանին ռազմաքաղաքական խնդիրներով, չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը իրեն թույլ տա հայկական շահերը բացահայտ հանձնելու հնարավորությունը, ուժեղացնի Ադրբեջանը, հանուն ռուսական ծախու ղեկավարության մերկանտիլ շահերի: Նրանք, ովքեր որոշում են կայացրել Ադրբեջանին ռազմական մատակարարումների պրակտիկայի մասին, գիշերները պետք է սարսափելի երազներ տեսնեն, նրանք պետք է հիշեն իրենց մերձավորների ու երեխաների մասին, որոնք այդպիսով հայտնվել են իրական ռիսկի գոտում: Ստիպված ենք գնալ կտրուկ դիմակայության եւ գրանդիոզ սկանդալի, կանգնեցնելու համար ռուսական այս քաղաքական բո….ը:
Իսկ վերոհիշյալ կեղծ հեղինակները պետք է լավ հիշեն` ձեր ուզածով չի լինի, մեր ուզածով է լինելու, միշտ այդպես է եղել եւ կլինի:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆWednesday, August 11, 2010
“ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ” ԿԱՂԿԱՆՁԸ

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment