Wednesday, August 11, 2010

PKK. Քրդերը պայթեցրել են նավթամուղը. Կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող իրաքյան Քիրկուկ-Ջեյհան նավթամուղի հատվածում պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ երկու մարդ է զոհվել և ևս մեկը ստացել է վնասվածք, հաղորդում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը: Ըստ տեղի իշխանությունների, պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի և սկսվել է ուժեղ հրդեհ: Նավթի հոսքը նավթամուղի վնասված հատվածից հաջողվել է դադարեցնել: Ըստ աղբյուրի, ողբերգական իրադարձության զոհերը ուղղկակի նավթամուղի կողքով իրենց ավտոմեքենաներով անցնելիս են եղել և հայտնվել հրդեհի ճիրաններում: Հաղորդվում է, որ նավթամուղի հրդեհված հատվածը գտնվում է Սիրնակ նահանգի Մագարա գյուղի մոտակայքում, Իրաքի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա: Ըստ Reuters-ի, թուրքական իշխանությունները կարծում են, որ կատարվածը ահաբեկչություն է, որի թիկունքում կանգնած է Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունը:

No comments: