Tuesday, August 3, 2010

ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

Ծագումով հայ ուսանողներ երկուշաբթի օրը եռօրյա հացադուլ են սկսել ընդդեմ Հայկական քոլեջի և Մարդասիրական ակադեմիայի: Այս մասին գրում է telegraphindia.com կայքը: Կայքի աղբյուրը հայտարարել են, որ 80 ուսանողներից 35 ողջ աշխարհից, ովքեր այժմ ապրում են ակադեմիայի հանրակացարանում, հրաժարվել են ուտել` պնդելով, որ նրանք ստիպված են սովորելու “երկրորդ կարգի” հաստատություններում, քանի որ ղեկավարությունը չի ֆինանսավորում իրենց կրթությունն ինչպես հարկն է: Հայկական քոլեջը և Մարդասիրական ակադեմիան, որը հիմնադրվել է 1821, տրամադրում է անվճար կրթություն հայ երեխաներին մինչեւ X դասարան և նաև դրամական միջոցներ համայնքի ուսանողներին` պետական քոլեջում կրթության համար: Ուսանողները, ստանալով կրթաթոշակները ակադեմիայից, կարող են նաև սովորել է La Martiniere-ում: “Ես La Martiniere-ն ավարտել եմ 85 տոկոս գնահատականներով, բայց ստիպված եմ սովորել երկրորդ կարգի քոլեջում, քանի որ Ակադեմիան պատրաստ չէ ապահովել ավելի բարձրակարգ ուսուցում այլ հաստատությունում”, ասում է ուսանողներից մեկը: Ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել, բայց ակադեմիայի մի ուսուցիչ ասել է. “Իշխանությունները փորձում են երեխաների կարգապահությունը վերականգնել և բարելավել իրենց վարքը”: Անցած ամիս, ղեկավարությունը հեռացրել է երկու ուսանողների, ովքեր չեն կարողացել անգիր բանաստեղծություններ սովորել: Ուսանողներն ասում են, որ իրենց խոստացել էին, որ իրենց ամբողջ կրթությունը կֆինանսավորվեր, ինչն իրենց կօգներ սովորել և աշխատել արտերկրում: Սակայն այժմ նրանց թույլ չի տրվում դիմել Կալկաթայի կամ այլ քաղաքների լավ քոլեջներ: Ավելի վաղ, այն ուսանողները, ովքեր չէին ցանկանում սովորել ակադեմիայի դպրոցում կարող էին դիմել La Martiniere կամ Կալկաթայի միջազգային դպրոցը: Աղբյուրը նշում է միայն La Martiniere տարբերակն է այժմ գործում:

No comments: