Tuesday, August 3, 2010

Կալկաթայի հայ ուսանողները եռօրյա հացադուլ են սկսել

News.am. 3-8-200- Հնդկաստանի Կալկաթա քաղաքում հայ ուսանողներ օգոստոսի 2-ից եռօրյա հացադուլ են հայտարարել ընդդեմ Հայկական քոլեջի եւ Մարդասիրական ակադեմիայի: Ինչպես գրում է telegraphindia.com կայքը, ողջ աշխարհից այստեղ ժամանած 80 ուսանողներից 35-ը, ովքեր այժմ ապրում են ակադեմիայի հանրակացարանում, հրաժարվել են ուտել` պնդելով, որ նրանք ստիպված են սովորել «երկրորդ կարգի» հաստատություններում, քանի որ ղեկավարությունը չի ֆինանսավորում իրենց կրթությունն ինչպես հարկն է: Հայկական քոլեջը եւ Մարդասիրական ակադեմիան, որը հիմնադրվել է 1821-ին, տրամադրում է անվճար կրթություն հայ երեխաներին մինչեւ X դասարան եւ նաեւ դրամական միջոցներ համայնքի ուսանողներին` պետական քոլեջում կրթության համար: Ուսանողները, ստանալով կրթաթոշակները ակադեմիայից, կարող են նաեւ սովորել է La Martiniere-ում: «Ես La Martiniere-ն ավարտել եմ 85 տոկոս գնահատականներով, բայց ստիպված եմ սովորել երկրորդ կարգի քոլեջում, քանի որ Ակադեմիան պատրաստ չէ ապահովել ավելի բարձրակարգ ուսուցում այլ հաստատությունում»,- ասել է ուսանողներից մեկը: Ակադեմիայի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել այս փաստը: Հիշեցնենք, որ անցած ամիս, ղեկավարությունը հեռացրել է երկու ուսանողների, ովքեր չեն կարողացել անգիր բանաստեղծություններ սովորել, ինչի հետեւանքով բողոքի ակցիա են արել նաեւ մյուս բոլոր ուսանողները: Նրանք ասում են, որ իրենց խոստացել էին, որ իրենց ամբողջ կրթությունը կֆինանսավորվեր, ինչն իրենց կօգներ սովորել եւ աշխատել արտերկրում: Սակայն այժմ նրանց թույլ չի տրվում դիմել Կալկաթայի կամ այլ քաղաքների լավ քոլեջներ:

No comments: