«Լրագիր» 3-8-2010- Ադրբեջանական Poligon կայքի փոխանցմամբ` արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին առաջիկայում տհաճություններ են սպասվում: Այդ մասին հայտնի է դարձել “արեւմտյան լրատվամիջոցների անանուն աղբյուրներից”:
Շրջանառված վարկածի համաձայն, Վաշինգտոն կատարած վերջին այցի ընթացքում Մամեդյարովը հանդիպումներ է ունեցել “արեւմտյան ընկերությունների ներկայացուցիչների հետ”, ովքեր ադրբեջանցի նախարարին հորդորել են, որպեսզի Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում “պաշտոնական Բաքուն առաջընթաց քայլեր կատարի”:
Նույն աղբյուրների համաձայն, Մամեդյարովը դա խոստացել է: Սակայն Պետերբուրգի հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտոնյաների կեցվածքը թույլ է տվել “արեւմտյան ընկերություններին” եզրակացնել, որ նա խոստումը չի կատարել:
Եւ, ահա, նրանք որոշել են “պատժել” Մամեդյարովին: Վերջինիս դեմ մոտ ապագայում արեւմտյան լրատվամիջոցներում կհայտնվեն “կոմպրոմատային սենսացիոն նյութեր”:
Հղում կատարելով “կառավարության աղբյուրների վրա”, կայքը գրում է, որ “տեղեկություններ կան նաեւ տեղական որոշ լրատվամիջոցների եւ արեւմտյան ընկերությունների միջեւ բանակցությունների մասին” եւ ավելացնում, որ իշխանություններն արդեն իսկ սկսել են “մշակել” որոշ լրագրողների, որոնց կասկածում են “արեւմտյան ընկերությունների հետ համագործակցության մեջ”:
Poligon-ն, ամփոփելով ունեցած կցկտուր տեղեկությունները, փորձում է կանխատեսել, որ “բանակցություններում մադրիդյան սկզբունքները գործածությունից հավանաբար դուրս են գալիս”:
Վ. Ա.
Tuesday, August 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment