«Tert.am», 23.08.10թ.: Թուրքիայի իշխանությունները մտադիր են արմատական փոփոխություններ կատարել ազգային անվտանգության ռազմավարությունում և արտաքին սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանել չորս երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։
Այս տարվա փետրվարին վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Կարմիր գիրքը վերանայելու կառավարության մտադրության մասին՝ ազգային անվտանգության ոլորտի քաղաքականության մասին փաստաթղթից հանելով Թուրքիայի արտաքին և ներքին սպառնալիքների վերաբերյալ մի շարք դրույթներ։
Ինչպես հայտնում է թուրքական Milliet–ը, ազգային անվտանգության ռազմավարության նոր ծրագրում, որի քննարկումը նախատեսվում է հոկտեմբերին, «ամենաարմատական փոփոխություններն են արվելու՝ սկսած սառը պատերազմի ժամանակներից», մասնավորապես՝ թուրքական ԱԳՆ–ն առաջարկում է Կարմիր գրքից, որպես Թուրքիայի արտաքին սպառնալիք, հանել Ռուսաստանը, Հունաստանը, Իրանը և Իրաքը։
Թուրքիայի ԱԳՆ–ն վերոհիշյալ երկրներին, որոնց հետ Անկարան վերջին տարիներին սերտորեն համագործակցում է, դիտարկում է որպես նոր գործընկերներ։
Tuesday, August 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment