Tert.am. 4-8-2010- Բաքվում տեղի է ունեցել Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի կառուցման նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքային խմբի 2-րդ նիստը։ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրվել է ճանապարհաշինարարական աշխատանքներն արագացնելու մասին արձանագրություն, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։
Ադրբեջանցի նախարար Զիա Մամեդովը հույս է հայտնել, որ 2011–ի վերջին լիովին ավարտին կհասցվեն շինարարական աշխատանքները։
Թուրք նախարարն իր հերթին ընդգծել է, որ այժմ կողմերը համագործակցում են նաև 2 խոշոր էներգետիկ նախագծերի՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի և Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազամուղի ստեղծման շուրջ, որոնց զուգահեռ երկաթուղու կառուցումը կնպաստի երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդմանը։
Wednesday, August 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment