Իրանի ԱԳՆ «Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքական հետազոտությունների վերլուծական կենտրոնի», Թեհրանի համալսարանի «Կովկասի ուսումնասիրման հիմնադրամի», Իրանում ՀՀ դեսպանության, «Նորավանք» հիմնադրամի, «Հուսկ» հաստատության և Իրան-Հայաստան բարեկամության միության աջակցությամբ այսօր Թեհրանի համալսարանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետություն 2010, նախկին փորձառություններ, ապագա հեռանկարներ» խորագրով միջազգային սեմինար: Այդ մասին հայտնում է իրանական «իփիս.իռ» կայքը:
Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները`
• Հայ-ադրբեջանական հարաբերություններ. Ղարաբաղյան հակամարտությունը և Մինսկի խումբը
• Հայ-իրանական հարաբերություններ, տնտեսական և էներգետիկ փոխգործակցություն
• Հայ-ռուսական հարաբերությունների ազդեցությունը Կովկասում
• Հայ-վրացական հարաբերություններ, ջավախքահայերի խնդիրները
• Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ
• Հայաստանի էներգետիկ անվտանգությունը
• Հայաստանի տեղը Կովկասում
• Ջոլֆա-Երևան երկաթգծի կառուցման դեպքում Հայաստանի տարանցիկ դերը Կովկասում
• Հայաստան-սփյուռք հարաբերություններ
Wednesday, August 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment