«Նոյյան տապան», 23.08.2010: Օգոստոսի 23-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) Հայաստանյան մասնաճյուղը մի խումբ լրագրողների այցելություն է կազմակերպելու Լոռու մարզ` Թումանյանի տարածաշրջանում շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնող բնապահպանական խնդիրների լուսաբանման համար:
Լրագրողները այցելելու են Ճոճկան գյուղ, որտեղ գտնվում է «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդային տարիներից ժառանգություն մնացած պոչամբարը, որում ըստ բնապահպանների, երկար տարիներ ռեկուլտիվացիա չի կատարվել: Պոչանքները հեղուկ վիճակում են եւ անդունդի եզրին գտնվող պոչամբարից հոսում են դեպի ձորը, որտեղով հոսում է Դեբեդը:
«Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ տարբեր մասնագիտական եզրակացությունների համաձայն կոմբինատը բնապահպանական տեսանկյունից վտանգ չի ներկայացնում, արտադրությունը կազմակերպված է հաշվի առնելով բոլոր պահանջվող նորմերը: Սակայն, ըստ բնապահպանների, բնապահպանական հիմնախնդիրները շարունակվում են անլուծելի մնալ:
Այս հակասությունը պարզելու համար Ախթալա քաղաքում կազմակերպվելու է հանդիպում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի պատասխանատուների հետ, իսկ Ալավերդու Օրհուսի կենտրոնում խնդիրը քննարկվելու է Ախթալայի, Ճոճկանի տեղական իշխանությունների, բնակիչների, կոմբինատի ներկայացուցիչների, Լոռու մարզի բնապահպահական ու այլ ՀԿ-ների մասնակցությամբ:
Օգոստոսի 24-ին տեղի ունենալիք երեւանյան հանդիպումների ընթացքում ՊԽԼԻ-ն մտադիր է լրագրողներին հնարավորություն ընձեռել հանդիպելու բնապահպանների, փորձագետների, ոլորտի պատասխանատու պաշտոնյանների հետ:
Monday, August 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment