Monday, August 23, 2010

Տասնյակ դելֆիններ «ինքնասպան են եղել» Նոր Զելանդիայում

«Tert.am», 21.08.10- Սև դելֆինների՝ գրինդաների մի մեծ խումբ դուրս է նետվել Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու ափ, 58 դելֆին սատկել է։ AP գործակալության փոխանցմամբ, գիտնականները չեն կարող բացատրել, թե ինչն է դելֆիններին ստիպել դուրս նետվել ափ՝ հաշվի առնելով, որ գրինդաները նախընտրում են բաց ծովը և շատ հազվադեպ են հանդիպում ափի մոտ։ Նորզելանդացի կամավորների խումբը սկսել է 15 ողջ մնացած կաթնասունների փրկարարական աշխատանքները, որոնք չեն կարողանում դուրս գալ ծանծաղուտից։Ողջ մնացած գրինդաները ուժասպառ են. 1,5 հազար կգ կշռող յուրաքանչյուր դելֆինին 5 մարդ է կցված։

No comments: