Saturday, August 21, 2010

ՀԻՄԱ ԷԼ «ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻ՞Ն ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«Ազգ», 21,08,10- Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի բաժնից, սպորտային փոխանակման ծրագրի շրջանակում 24 հայ եւ թուրք պատանիներ ու աղջիկներ հնարավորություն կունենան օգոստոսի 19-29 Թուրքիայում մարզվել ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի` NBA-ի նախկին խաղացող Ջորջ Մուրեսանի ղեկավարությամբ: Ծրագիրը մեկնարկում է մեկ շաբաթ տեւող մարզական ճամբարով` Թուրքիայի Օրեն բնակավայրում: Երկրորդ շաբաթվա ընթացքում մասնակիցները կլինեն Իզմիրում եւ հանդես կգան ցուցադրական խաղերով: 2011 թ. հունվարին նույն հայ եւ թուրք մասնակիցները կուղեւորվեն Միացյալ Նահանգներ` մարզվելու եւ խաղալու ամերիկացի երիտասարդների հետ: «Հուսով ենք, որ փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը այս երիտասարդ մարզիկների միջեւ կծառայեն ի նպաստ Հայաստանի եւ Թուրքիայի` որպես հարեւանների եւ երկու երկրների առավել պայծառ ապագայի», ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բրուս Դոնահյուն: Մ. ՄԱԿԱՐՅԱՆ

No comments: