Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն , Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը և Ներքին Գործերի նախարար Բեշիր Աթալայը, քննարկել են վերջերս հասարակության մեջ մեծ աղմուկ հանած Դինքի գործով Թուրքիայի կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան ուղարկված պաշտպանության նամակի հարցը: Ժողովի ընթացքում Դավութօղլուն և Էրգինը հայտնել են, թե պաշտպանության այդ նամակն արդարացի չէ: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը` վկայաբերելով թուրքական աղբյուրեր:
Հիշեցնենք, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին ուղարկված պաշտպանական նամակում Հրանտ Դինք մեղադրվել է թուրքական ինքնությունը վիրավորելու հետ և բնութագրվել է իբրև նեոնացիստ առաջնորդ: Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլը , արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինն օրեր առաջ իրենց մտահոգությունն էին հայտնել այդ պաշտպանության նամակի վերաբերյալ:
Նախարարների քննարկումների արդյունքում որոշվել է ծագած խնդիրը լուծել բարեկամաբար: Աղբյուրի հաղորդմամբ` թուրքական կառավարությունը պատրաստվում է այդ հարցին «բարեկամական լուծում» տալու առաջարկով հանդես գալ: Հանդիպան ընթացքում ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայի հեղինակությանը վնաս հասցնող նման սկանդալլները հետագայում կանխելու հարցը:
http://www.ermenihaber.am/siyaset/turk-bakanlar-dink-davasini-masaya-yatirdi/
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment