Tuesday, August 3, 2010

ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՉԻ ԲԱՑՎԻ, ԱՍԵԼ Է ԱՐԴԱՀԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

Թուրքիայի Արդահանի նահանգապետ Մուստաֆա Թեքմենը news.az-ին ասել է, թե Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվի, եւ նախապատրաստական աշխատանքներ էլ այդ ուղղությամբ չեն տարվում: Նա ասել է, թե Թուրքիայի համար Ադրբեջանի հետ հարաբերությունը շատ կարեւոր է: Նա ասել է նաեւ, թե ծրագրում են ստեղծել այն երկրների դաշինքը, որոնցով անցնում է Կուր գետը` Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մուստաֆան նշել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարեւորությունը: Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են Հայաստանին սահմանակից շրջաններում սահմանի բացման նախապատրաստական աշխատանքների մասին:

No comments: