Tuesday, August 3, 2010

Հայաստանի պետական սահմանին իրավիճակը կայուն է. Վիկտոր Վլասով

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օգոստոսի 3-ին այցելել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի ուղեկալներ: «Մենք ձեռնամուխ ենք եղել սահմանային անվտանգության ռազմավարության մշակմանը, որը ենթադրում է նաև սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի մշակում և իրականացում: Այցելությունը սահմանային անցակետեր հնարավորություն կտա լավ հասկանալ առկա խնդիրները և դրանց լուծման կոնկրետ ծրագրեր մշակել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արթուր Բաղդասարյանը՝ արձանագրելով, որ Հայաստանի սահմանները հուսալիորեն պաշտպանված են: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը նշել է, որ սահմանների պաշտպանության հարցը մեծ ուշադրության է արժանանում Հայաստանի նախագահի, անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից. «Հայաստանի պետական սահմանին իրավիճակը կայուն է, անհանգստությունների տեղիք տվող խնդիր չկա»: Հայաստանի պետական սահմանը գերազանց պահպանելու համար Ազգային անվտանգության խորհրդի շնորհակալագրով պարգևատրվել են մի խումբ ռուս սահմանապահներ: Արթուր Բաղդասարյանը նաև նվերներ է հանձնել սահմանապահների երեխաների համար գործող մանկապարտեզի սաներին: Ինչպես հայտնում են ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից, սահմանային անվտանգության խնդիրներին ցուցաբերած մեծ ուշադրության համար Վիկտոր Վլասովն Արթուր Բաղդասարյանին շնորհել է հուշամեդալ:

No comments: