Monday, August 2, 2010

Հավանաբար գտնվել են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները

News.am. 2-8-2010- Բուլղարացի հնէաբանները վստահ են, որ գտել են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները: Արշավախմբի ղեկավար Կազիմիր Պոպկոնստանտինովի խոսքով, մարմարե սարկոֆագի ներսում, որը հայտնաբերվել է Սուրբ Հովհաննես կղզում, գտնվել են սրբի ձեռքերի, ոսկորների, գանգի ու ատամների մասերը: Նրա մասունքները բացվել են բուլղարական Սոզոպոլիս քաղաքում` Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու ու հնեաբանների ներկայությամբ: Հաղորդում է «Վեստի»-ն: «Մենք վստահ ենք, որ քրիստոնեական հավատի մեծ ճգնավորի մասունքների հայտնաբերման դեպքում Սոզոպոլիսը կդառնա երկրորդ Երուսաղեմ եւ հայտնի կլինի բոլոր ուխտագնացներին»,- ասել է պատմության ազգային թանգարանի նախկին տնօրեն Բոժիդար Դիմիտրովը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս կանցկացվի գտածոյի մարդաբանական փորձաքննություն: Հնեաբանները հիշեցնում են, որ Սուրբ Հովհաննեսի վանքն ու եկեղեցիները տեղակայված են Սուրբ Հովհաննես կղզում եւ իրենց ժամանակին մեծագույն ուղղափառ կենտրոններից մեկն են եղել: Վանքը հիմնադրվել է Անդրեաս առաքյալի կողմից, ով Սեւ ծովի ափերին քրիստոնեություն էր տարածում: Պեղումները Սուրբ Հովհաննես կղզում շարունակվում են արդեն 3-րդ տարին:

No comments: