«Լրագիր» 10-8-2010- Օգոստոսի 7-ին Տավուշի մարզի զինվորական կայազորի դատախազությունը խուզարկություն է կատարել Արծվաբերդ գյուղի այն բնակարանում, որտեղ ապրել է Մեհրաբ զորամասում զինծառայությունն անցկացնող, պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը: Խուզարկությանը մասնակցել է նաև Արտակի մայրը, ով որդու մահվան դեպքով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ:
Ինչպես պարզվել է, Արտակ Նազարյանի մահվան դեպքից 10 օր անց, նրա բնակարանի դռները կնքված չեն եղել, ինչը պարտավոր էր անել մահվան փաստով հարուցված քրեական գործով ստեղծված քննչական խումբը: Տան բանալին քննիչի մոտ է եղել, և նա է բացել դուռը: Խուզարկության ժամանակ արտառոց ոչինչ չի արձանագրվել, բայց չի հայտնաբերվել Արտակի օրագրերից մեկը, վերջինը` 2010-ով թվագրված:
Հարազատներին հայտնի էր, որ Արտակը օրագիր է ունեցել և այնտեղ գրառումներ է կատարել: Թե ուր է անհայտացել օրագիրը` մնում է միայն ենթադրել: Համենայնդեպս, Արտակի դին բերելուց անմիջապես հետո ինչ որ մարդիկ ահազանգել են, թե տան լույսը վառվում է, ինչից կարելի է ենթադրել, որ ինչ որ մարդիկ ելումուտ են ունեցել բնակարան և ինչ որ բան են փնտրել: Փնտրվող իրը հենց կարող էր օրագիրը լինել, որտեղ Արտակը գրառած կլիներ զորամասի բարքերն ու անցուդարձը, իրեն մտահոգող հարցերը:
Սա միակ դեպքը չէ, երբ զորամասը կամ զինվորի մահվան քննությունը վարող մարմինը “կորցնում” է իրենց դեմ վկայություններ պարունակող գրառումները: Նախաքննության սկիզբն արդեն իսկ կասկածելի է և այն չէ, ինչի մասին խոստանում է պաշտպանության նախարարը:
Արտակի հարևանները պատմել են նաև նրա վերջին օրվա և իրենց հետ ունեցած շփումների մասին:
“Հարևանները նրան շատ են սիրել: Բոլորին դիմել է մերա ջան կամ հերա ջան: Փոխադարձ ջերմ հարաբերություններ են ունեցել: Մի ծերունի էր դրսում նստած, երբ իմացավ, որ Արտակի հարազատներն ենք, ասաց. “ափսոս” ու լուռ հեծեծում էր”, արցունքն աչքերին պատմում էր Արտակի քույրն ու մեր գործընկերը` Ծովինար Նազարյանը:
Ծովինարն ասում է, որ եղբոր մասին հարևանների պատմություններից չի զգացվում, թե այդ օրը կարող էր Արտակի համար լինել իր մահվան օրը:
“Հանդարտ է եղել ու լավ տրամադրությամբ, խնդրել է, որ զինվորական գլխարկը կարեն, այդպես մահվան չեն գնա”, եզրակացնում է քույրը:
Արտակը հենց այդ օրն է դիրք բարձրացել` հուլիսի 17-ին, իսկ տաս օր անց` հուլիսի 27-ին ստացվել է նրա մահվան բոթը:
“Վերևինն ասել ա, տարեք` խփեք, թե չէ ես եմ խփելու”, գյուղում ամենաշատ շրջանառվող վարկածը սա է եղել:
Թե ով է “վերևինը”` կիմանան հենց իրենք` ՊՆ համակարգի աշխատողներն ու բանակում ծառայածները:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆTuesday, August 10, 2010
ԱՐՏԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment