Tert.am. 10-8-2010 - Չի բացառվում, որ Ռուսաստան–Հայաստան գազամուղը գնի Հայաստանը։ Այս մասին ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով Tert.am–ին հարցին, թե «արդյո՞ք հնարավոր համարում եք, որ հիշյալ գազամուղը գնի Ադրբեջանը»։
«Հնարավոր համարում եմ, որ այդ գազամուղը չի վաճառվի։ Հնարավոր համարում եմ, որ այդ գազամուղը գնի Հայաստանը, իսկ Ադրբեջանի գնելու դեպքում առանձնապես սպառնալիքներ չեմ տեսնում»,– ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Ըստ Մելիքյանի, «դա միջազգային գազամուղ է, սպասարկման իրավունքը գնելը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանն այդ գազամուղը կհավաքի ու կտանի Ալիևի տուն»։
Պատգամավորը համամիտ չէ այն կարծիքի հետ, որ այդ գազամուղի վաճառքն Ադրբեջանին սպառնալիք է պարունակում։ Ինչ վերաբերում է այն հնարավարությանը, որ գազամուղը ձեռք բերելու դեպքում Ադրբեջանը սադրանքների կդիմի, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Սադրանքներ միշտ էլ եղել են։ Իսկ ի՞նչ է, մինչև հիմա սադրանքներ չե՞ն եղել»։
Հիշեցնենք, որ թուրքական Hurriyet օրաթերթը երեկ տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, «Ռուսաստանը Հայաստանին կապող Հյուսիս-Հարավ գազամուղը 99 տոկոսով գնելու է Ադրբեջանի նավթային ընկերությունը»։
Tuesday, August 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment