Monday, August 2, 2010

ԱՄՆ-ն Թուրքիայում կտեղադրի ռադիոտեղորոշման կայան. Washington Post

Tert.am. 2-8-2010- Իրանի հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար Միացյալ Նահանգները պատրաստվում է ռադիոտեղորաշման կայան (ՌՏԿ) տեղադրել Հարավային Եվրոպայում: Այս մասին, ըստ թուրքական Hurriyet օրաթերթի, ամերիկայն Washington Post պարբերականին հայտնել են ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության անանուն աղբյուրները: Պարբերականը, նշելով, որ կողմերը շատ մոտ են ՌՏԿ-ի տեղակայման առնչությամբ համաձայնության հասնելուն, ընդգծում է, որ Պենտագոնն ուսումնասիրում է Թուրքիայում կամ Բուլղարիայում X-band տիպի հզոր ՌՏԿ-ի տեղակայման հնարավորությունը: ՌՏԿ-ն հնարավոր է գործի դրվի հաջորդ տարի։ Washington Post-ի տեղեկացմամբ` Պենտագոնում միևնույն ժամանակ քննարկվում է հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման հարցում Իսրայելի և Պարսից ծոցի իր դաշնակիցների հետ համագործակցության հարցը:

No comments: