Monday, August 2, 2010

ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբ. Վաշինգտոնն Իրանի վրա հարձակվելու ծրագիր ունի

Tert.am. 2-8-2010- Միացյալ Նահանգներն Իրանի վրա հարձակվելու ծրագիր ունի, սակայն ներկա փուլում այն կյանքի կոչել չի ցանկանում: Այս մասին NBC հեռուստաալիքով հեռարձակվող Meet the Press հաղորդման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Մայք Մյուլենը` խուսափելով ծրագրի մանրամասները ներկայացնելուց: Մյուլենի այդ հայտարարությանն անմիջապես պատասխանել է պաշտոնական Թեհրանը: IRNA գործակալության փոխանցմամբ` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի տեղակալ Յադոլլահ Ջավանին հայտարարել է, որ հարձակման դեպքում Իրանի պատասխանը շատ կոշտ է լինելու: «Ամերիկացիների փոքր սխալը դժվարին իրավիճակի մեջ է դնելու Բասրայի ծոցի անվտանգությունը: Բասրայի ծոցը ռազմավարական նշանակություն ունեցող շրջան է: Եթե այն հայտնվի վտանգի տակ, նրանք տանուլ կտան: Բացի այդ, կոշտ է լինելու նաև մեր պատասխանը»,- հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչը:

No comments: