Thursday, September 23, 2010

Թուրքիայում «Էրգենեքոնի» հետ կապ ունեցող 11-րդ սպան է ինքնասպան լինում

HayNews.am. 23-2010- Թուրքիայի զինված ուժերում հերթական սպայի ինքնասպանությունն է գրանցվել:
Ռազմածովային ուժերի կապիտան Դողան Աքընը կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն է գործել: Վերջինիս անունը հոլովվել է «Էրգենեքոն» ծայրահեղական կազմակերպության հետ:
Ինքնասպանություն գործած թուրք սպայի անունը շրջանառվել է նաև մարմնավաճառության բիզնեսով զբաղվելու մեջ կասկածվող զինծառայողների խմբի հետ:
Սա վերջին երկու տարվա ընթացքում «Էրգենեքոնի» հետ կապ ունեցող զինծառայողների շրջանում ինքնասպանության 11-րդ դեպքն է, հայտնում է Milliyet-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Էրգենեքոնը» քեմալիստական, ծայրահեղական և ազգայնական ընդհատակյա մի կազմակերպություն է, որի նպատակն է Թուրքիայում աշխարհիկ սկզբունքների և ազգայնականության պահպանումը: Կազմակերպության մասին տվյալները հայտնի են դարձել դեռևս 1996 թվականից, սակայն նրա դեմ դատական գործընթածն սկսվել է 2007 թվականին, որը շարունակվում է մինչ օրս: Կազմակերպության անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաև ռազմական հեղաշրջումներ նախապատրաստելու մեջ: Նշվում է, որ «Էրգենեքոնն» իր մասնակցությունն ունի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ:
«Էրգենեքոնի» անդամների մեծամասնությունը ներկայացնում են Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունը:

No comments: