News.am. 23-9-2010- Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հայտարարում է, որ իր դեմ հարուցված քրեական գործով իր նկատմամբ անօրինական գործողություններ են կատարվել եւ պահանջում է քրեական գործ հարուցել այդ առնչությամբ:
Նրա հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.
«2010 թվականի հունիսի 24-ին ես ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ հանցագործության մասին հայտարարություն` ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու քննչական բաժնի կողմից 2009-ի փետրվարի 11-ին հարուցված թիվ 12105809 քրեական գործի շրջանակում իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հայտարարությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Չնայած դրան, որ Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը հայտնեց, որ Էրեբունու քննչական բաժնում Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունը կատարվել էր ՈՉ ՕԲՅԵԿՏԻՎ` ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչ Վ.Ռ.Հարությունյանի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 4-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի նախկին քննիչ Վիգեն Մեսրոպյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Իմ կարծիքով, քննիչի կողմից նյութերը նախապատրաստվել են թերի, չեն ստուգվել գործի համար կարեւոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, Էրեբունու քննչական բաժնի աշխատակիցների գործողությունները չեն արժանացել համապատասխան իրավական գնահատականի, հետեւապես քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը անօրինական է:
Նշեմ նաեւ, որ քննիչի կողմից ինձանից ընդհանրապես բացատրություն չի վերցվել եւ չեն պահանջվել համապատասխան փաստաթղթեր գործի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ ի սկզբանե նպատակ է եղել մերժել քրեական գործի հարուցումը:
Ի դեպ, որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին կայացվել է օրենքով սահմանված 10 օրվա փոխարեն մոտ 2.5 ամիս հետո»:
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը հայտարարել էր, որ թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանն անառակաբարո գործողություններ է կատարել աշակերտների նկատմամբ, որից հետո Մարիամի դեմ քրգործ էր հարուցվել մարդու պատիվն արատավորելու մեղադրանքով:
Հետագայում, պարզվել էր, որ Լ. Ավագյանն, իսկապես, մանկապիղծ է, որից հետո նրան դատապարտել են 3 տարվա ազատազրկման: Մարաիմ Սուխուդյանի նկատմամբ քրգործը կարճվել է, սակայն նա պահանջում է պատժել իր նկատմամբ անօրինություն գործած ոստիկաններին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment