Tert.am . 24-9-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՄԱԿ-ին կոչ է արել սեպտեմբերի 11-ի դեպքերը հետաքննող անկախ խումբ ստեղծել։ Ըստ նրա, այդ ահաբեկչության երեք վարկած կա։ Առաջինը խոշոր ահաբեկչական խմբի ներխուժումն է ԱՄՆ-ի տարածք։ Երկրորդ վարկածը, Ահմադինեժադի խոսքով, այն է, որ ԱՄՆ-ն ինքն է կազմակեպել այդ հարձակումը, որպեսզի կանգնեցնի ամերիկյան տնտեսության անկումը և մեծացնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ «Մարդկանց մեծ մասը համաձայն է այս վարկածի հետ»,- ասել է Ահմադինեժադը, ինչից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը լքել է ամբողջ ամերիկյան պատվիրակությունը։ Երրորդ վարկածը, ըստ Իրանի առաջնորդի, ահաբեկչական խմբավորման հարձակումն է, որին օգնում էր ամերիկյան կառավարությունը և ստեղծված իրավիճակում օգտագործում իր նպատակների համար։
Ամերիկացիներից հետո դահլիճը լքել են Անգլիայի, Ֆրանսիայի և Իսրայելի պատվիրակությունները։ Ամերիկացի դիվանագատետները Իրանի նախագահի ելույթն անվանել են «զզվելի և կեղծիքով լի»։
Ամերիկացիներից հետո դահլիճը լքել են Անգլիայի, Ֆրանսիայի և Իսրայելի պատվիրակությունները։ Ամերիկացի դիվանագատետները Իրանի նախագահի ելույթն անվանել են «զզվելի և կեղծիքով լի»։


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment