News.am. 24-2010- Foreign Policy հեղինակավոր պարբերականի գլխավոր խմբագիր Սթիվ Լեւինը կարծում է, որ չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման իրական հնարավորություն: Նրա խոսքով, կան բազմաթիվ երեւութներ, որոնք նյարդայնացնում են երկու կողմերին էլ, սակայն, այդուամենայնիվ, կան շատ բաներ, որոնք նրանք կարող են կորցնել: «Այդ պատճառով ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կձգտի վերսկսել բախումը Հայաստանի հետ»,- 1news.az-ին ասել է Լեւինը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերի արդյունավետությանը` Լեւինը նշել է.
«Ես չեմ տեսնում կողմերի մոտ լուրջ քաղաքական փոխզիջումների իրական ցանկություն, իսկ դրանք անհրաժեշտ են մշտական խաղաղության համաձայնագրի համար, խաղաղություն, որը հաշվի կառնի նաեւ փախստականների վերադարձը: Սկզբունքորեն, երկու կողմն էլ ցանկանում է հիմնախնդրի կարգավորում: Բայց բոլոր բանակցությունները ձախողվում են, երբ գործը հասնում է դետալներին».
Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա գլխավոր խմբագրի խոսքով, այն այլ հարցերում է խճճվել. Իրաք, Աֆղանստան, իսրայելա-պաղեստինյան բանակցություններ, Իրանի միջուկային ծրագիր:
«Հարավային Կովկասն ուղղակի առաջնահերթային հարց չէ Արեւմուտքի արտաքին քաղաքականության համատեքստում: Բացի այդ, Ռուսաստանը 2008-ին հստակ հասկացրեց, որ պատրաստ է դիմել ռազմական գործողությունների` իր շահերը պաշտպանելու համար: Իսկ Արեւմուտքն այդպիսի քայլի գնալ պատրաստ չէ: Իհարկե, այն կարող է ազդեցություն գործադրել, բայց այսօր պատրաստ չէ գործել իրական ճգնաժամի պայմաններում», - եզրակացրել է Սթիվ Լեւինը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment