Thursday, September 30, 2010

Իրանն իր Windows-ն է ստեղծելու

News.am. 30-9-2010- Իրանի ղեկավարությունն այնքան է անհանգստացել երկրի ինդուստրիալ համակարգերում Stuxnet համակարգչային վիրուսի տարածմամբ, որ պատրաստ է արմատական միջոցներ ձեռնարկել դրա դեմ պայքարելու համար:
Իրանի քաղաքացիական պաշտպանության կորպուսի ղեկավար, բրիգադային գեներալ Գհոլոլռեզա Ջալալին հայտարարել է, թե վիրուսին դիմագրավելու համար մշակվելու է իրանական ազգային օպերացիոն համակարգ, Windows-ի ինչ-որ տարատեսակ:
Ջալալին հայտարարել է, թե «բետա-վարկածն արդեն արտադրվել է եւ փորձարկվում է անվտանգության մարմինների կողմից»,- հաղորդում է MIGnews-ը:

No comments: