Monday, September 27, 2010

Իրանին С-300 չհատկացնելը ֆորս մաժորի հետևանք է. Լավրով

Tert.am. 27-9-2010- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ազգային անվտանգության հարցերով Իրանի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի խոսքը, ըստ որի, Թեհրանը մտադիր է Ռուսաստանին դատի տալ՝ Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգեր հատկացնելու պարտավորություններից հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է Ведомости–ն։
«Ես այդ մասին ոչինչ չեմ լսել, ես միայն գիտեմ, որ Իրանին С-300 –ի հատկացումը արգելքի տակ է ընկնում, որը սահմանել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը. այդ դեպքում ուժի մեջ է մտնում ֆորս մաժորը»,–ասել է Լավրովը։

No comments: