Tuesday, September 28, 2010

Ուզբեկները սատարում են Ադրբեջանին Ղարաբաղի հարցում

Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Ուզբեկստանի դիրքորոշումն անփոփոխ է։ Այս մասին Տաշքենդում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո։
«Ուզբեկստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում մնում է կարծր և անփոփոխ։ Ուզբեկստանը հետևողականորեն հանդես է եկել և շարունակում է հանդես գալ այդ բազմամյա հակամարտության խաղաղ քաղաքական լուծման օգտին, ընդ որում կարգավորման գլխավոր պայմանը համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովումը»,- ասել է Ուզբեկստանի նախագահը։
Ինչպես հայտնում է Trend-ը, Քարիմովը նշել է, որ Կովկասում ոչ ոք շահագրգռված չէ, որպեսզի ռազմական գործողությունները վերսկսվեն, որպեսզի այդ հակամարտությունը գոյություն ունենա և շարունակի «կերակրել ուժերին, որոնք ուզում են կոնսերվացնել այս խնդիրը»։

No comments: