Monday, September 6, 2010

ՆԱԲՈՒԿԿՈՆ ԿՍՏԱՆԱ 4 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Նաբուկկո գազատարի շինարարական կոնսորցիումը` Nabucco Gas Pipeline International-ը, կստանա 4 միլիարդ եվրո գազատարի շինարարության համար: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը: Կոնսորցիումը 2 միլիարդ եվրո կստանա Եվրոպական ինվեստիցիոն բանկից, 1,2 միլիարդ` ՎԶԵԲ-ից եւ 800 հազար` համաշխարհային բանկից: Նախագծին անհրաժեշտ եւս 4 միլիարդ եվրոն նախագծի մասնակիցները մտադիր են ներդնել սեփական միջոցներից:
Նաբուկկո գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել 2011 թ. եւ ավարտել 2015-ին:
Կոնսորցիումի մասնակիցներն են գերմանական RWE, բուլղարական Bulgargaz, ավստրիական OMV, հունգարական MOL, ռումինական Transgaz եւ թուրքական Botas ընկերությունները: Գազատարի թողունակությունը կազմելու է 31 մլրդ խմ տարեկան, առաջին փուլում Եվրոպա կհասնի 17 մլրդ խմ գազ:

No comments: