Monday, September 6, 2010

Թուրքիայում շարունակվում են թուրք առաջնորդների էթնիկ պատկանելության շուրջ վեճերը

Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելին ուժեղացրել է իր հարձակումները երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա՝ կապված թուրք առաջնորդների էթնիկ պատկանելության հետ։ Այս անգամ թուրք ազգայնականների առաջնորդը շոշափել է վարչապետի որդու՝ Բիլալի ազգությունը, հայտնում է Today’s Zaman-ը։
Կուսակցության՝ Կոնիայում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Բահչելին հայտարարել է, որ Էրդողանը վրացական արմատներ ունի, այն դեպքում, երբ նրա կինը՝ Էմինեն, արաբուհի է։ «Ազգությամբ ո՞վ է այդ դեպքում Բիլալը»,- հարց է բարձրացրել «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահը։

Նրա խոսքով, վարչապետն ինքն է հայտարարում, որ իր կինն արաբուհի է, իսկ ինքը եկել է Բաթումից։

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեքչեկը վերջերս հայտարարել էր, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը հայուհի է։ Բացի այդ, նույն կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը ասել էր, որ հայուհի է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի մայրը։

No comments: