ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 23–ին առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակած ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից։
Համանախագահները երկու նախարարներին տեղեկացրել են առաջիկա փաստահավաք առաքելության նախապատրաստման մասին, որը կանցկացվի հոկտեմբերի 4–14–ը ԼՂ տարածքում։
Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները, հիմնվելով Ժնևում և Նյու Յորքում ՄԱԿ–ի ներկայացուցիչների հետ իրենց նախնական շփումներիվրա, պաշտոնապես դիմել են ՄԱԿ–ի զարգացման ծրագրի, ինչպես նաև Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետներին՝ առաքելությանը մասնակցելու խնդրանքով։
Բացի այդ, համանախագահները նախարարներին ծանոթացրել են հետագա ամիսների իրենց աշխատանքային պլանին, այդ թվում՝ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment