Tert.am. 25-9-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել բանտարկված բլոգերներ Էմին Միլիին և Ադնան Գաջիզադեին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse–ը։
Բլոգերների ճակատագիրը Օբաման և Ալիևը քննարկել են սեպտեմբերի 24–ին՝ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, որի ընթացքում Օբաման հույս է հայտնել, որ Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ ազատ կարձակի երկու բլոգերներին։
Հիշեցենք, որ բլոգերներ Էմին Միլին և Ադնան Գաջիզադեն 2009թ. նոյեմբերին մեղավոր են ճանաչվել խուլիգանության՝ Բաքվի ռեստորաններից մեկի հաճախորդներին ծեծելու համար՝ դատապարտվելով համապատասխանաբար 2,5 և 2 տարվա ազատազրկման։
Սակայն բլոգերների փաստաբաների կարծիքով, դատական հետապնդումը նրանց նկատմամբ սկսվել է ինտերնետում «Էշի մամուլի ասուլիսը» տեսահոլովակը զետեղելուց հետո։ Դրանում ծաղրի են ենթարկվում Ադրբեջանի իշխանությունները։
Նշենք, որ բլոգերների ձերբակալությունը մեծ աղմուկ էր առաջացրել, նրանց պաշտպանությամբ հանդես եկան իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
2010թ. օգոստոսին Գերագույն դատարանը բլոգերների նկատմամբ կայացրած դատավճիռը ուժի մեջ էր թողել, դրանից հետո նրանց ընտանիքները բաց նամակով դիմել էին նախագահ Օբամային, որոնցում նրանք, մասնավորապես, առաջարկել էին ԱՄՆ նախագահին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նաև բլոգերների հարցը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment