HayNews.am. 24-9-2010- Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, ով հայտնի է իր խիստ հակահայկական կեցվածքով, իր հոդվածներից մեկում անդրադարձել է Թուրքիայում ապրող ծպտյալ հայերին, հայտնում է թուրքական OdaTV կայքը:
Թուրք պատմաբանն իր հոդվածում անդրադարձել է Hurriyet պարբերականում տպագրված այն հոդվածին, որում նշվում էր, թե ինչպես են Պոլսի հայոց պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ազգականները փոխել իրենց կրոնը և բացահայտել ինքնությունը: «Որպես ժողովրդավարության օրինակ Սուրբ Խաչի պատարագից հետո շատ ծպտյալ հայեր կբացահայտեն իրենց ինքնությունը»,-նշում է թուրք պատմաբանը և հավելում, որ սա հող է նախապատրաստում հայերին իրենց ունեցվածը վերադարձնելու և փոխհատուցում վճարելու համար:
Հալաչօղլուն հիշեցրել է 2007 թվականին Կեսարիայում (ներկայիս Կայսերիում) ունեցած իր ելույթը, որի ժամանակ անդրադարձել է իրենց քուրդ և ալևի ներկայացնող ծպտյալ հայերին: Վերջինս, հղում կատարելով ամերիկյան արխիվներում պահվող «Հայ քրդերը» անունը կրող փաստաթղթերին, նշում է, որ «դրանցում գրանցվել են այն քրդական ցեղանունները, որոնք հայերն ընտրել են իրենց համար և ներկայացել նման կերպ: Կան նաև գյուղերի ցուցակների: 1977 թվականից ի վեր միսիոներները ջանքեր են գործադրում այդ հայերին բացահայտելու համար: Հրանտ Դինքը նույնպես խոսել է այդ մասին: Այժմ Թուրքիայում, այս տվյալների համաձայն, 500 հազար ծպտյալ հայ է ապրում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment