Wednesday, September 15, 2010

Հրանտ Դինքն այսօր կդառնար 56 տարեկան

Այսօր պոլսահայ հայտնի լրագրող, Թուրքիայում հայերեն եւ թուրքերեն լեզուներով տպագրվող "Ակոս" ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը կդառնար 56 տարեկան:
2007-ի հունվարի 17-ին թուրք ազգայնամոլի կրակոցներից կտրվեց նրա կյանքի թելը: "Մենք բոլորս Դինք ենք" նրա սպանությունից հետո հնչում էր Թուրքիայում, գրվում՝ ցուցապաստառների վրա։
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող վճիռ է կայացրել` 2007 թ.-ի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից Ստամբուլի "Ակոս" թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատարան ներկայացված մի քանի դատական հայցերի գծով:

No comments: