Բրիտանական BBC-ն թողարկել է իր թղթակցի տպավորությունները` հազարամյա պատմություն ունեցող Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում հարյուր տարվա դադարից հետո առաջին անգամ մատուցված պատարագի և հին ու նոր Վան քաղաքի վերաբերյալ : BBC-ում զետեղված նյութը ներկայացնում ենք ամբողջությամբ:Թուրքական կառավարությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Հայաստանի հետ, բայց արդյոք նրանք պատրաստ են հրաժարվել դարերից եկող իրենց ազգայնական դոգմաներից և ամբողջովին հարմարվել երկրի՞ անցյալի հետ
Հնագույն ամրոցի նպաստավոր դիրքերից կարելի է հիանալ Վան քաղաքով, որ սփռվում է հսկայական լճի կապույտում և քարքարոտ սարերով դեպի արևելք:
Գրեթե յուրաքանչյուր գավառաբնակ թուրքական քաղաքում կարող ես հանդիպել տգեղ բնակարանային նրբանցքների: Ոչինչ այստեղ չի հուշում, որ սա մի քաղաք է, որն ունի դարերի խորքից եկող պատմություն:
Երբ նայում ես դեպի հարավ անմիջապես տեսանելի է դառնում չոր անհրապույր մարգագետինները, մի քանի արահետներ և բնակելի շենքերի որոշ հատվածներ:
Սա Հին Վանն է, մի քաղաք, որ մինչ ավերվելը ունեցել է ավելի քան 3000 տարվա բնակության պատմություն:
Քաղաքի բնակիչների մեծ մասը եղել են հայեր, և ժամանակին այն Մեծ Հայկական Պետության սիրտն էր:
Այսօր այստեղ գրեթե հայ չի ապրում:
Ընդամենը երկու կառույց կա այստեղ` մզկիթները: Ժամանակին կառուցված տասնյակ եկեղեցիներից և ոչ մեկի հետքն անգամ չի մնացել:
Պատմությունը թե ինչպես են հայերը մազապուրծ եղել իրենց պատմական բնակավայրից, այսօր Վանում չի քննարկվում:
Քաղաքը հպարտորեն նկարագրում է մի քանի զավթողական ալիքների մասին`պարսկական, հունական, հռոմեական, սելջուկ թուրքական, սակայն որևէ բան քաղաքի հիմնադիր հայերի մասին չի հիշատակվում:
Սա իսկապես զարմանալի չէ, երբ մտածում ես, թե ինչպես Օսմանյան կայսրության ամենամեծ ազգային փոքրամասնությունը դուրս է շպրտվել Անատոլիայից` 1915-ին դաժան մահվան երթերով:
Գրեթե կեսը, կամ գուցե տեղաբնակների մեծ մասը մահացավ, ինչպես ժամանակակից շատ պատմաբաններ ասում են, դարի առաջին ցեղասպանության ժամանակ:
Այսօր Վանի բնակիչների մեծ մասը քրդեր են, մի ստվար մաս գուցե այն ժամանակ սպանված ևկողոպտված հայերի հետնորդները լինեն:
Ներկայիս թուրքական կառավարությունը առաջինն է, որ փորձում է գտնել համերաշխության ինչ որ եզրեր հայկական անցյալի հետ:
Դա կարևոր է, եթե նրանք ուզում են իրականացնել իրենց փառասիրությունը և դառնալ կենտրոնացնող ուժ տարածաշրջանում և դառնալ Եվրոպական Միության մի մասը:
Ահա թե ինչու նրանք թույլ տվեցին Քրիստոնեական պատարագ մատուցել անցյալ կիրակի Ախթամար կղզու գեղեցիկ փոքրիկ այդ եկեղեցում, Վանա լճում:
Դա միակ պատմական հայկական կառույցն է դեռևս կանգուն արևելյան Անատոլիայում և ամենասուրբը Քրիստոնյա հայերի համար:
«Թախծոտ ուրախություն»
Այնպես էր պատահել, որ ես հայտնվել էի միևնույն ավտոբուսում Ստամբուլից մի հայկական երգչախմբի հետ, ովքեր հրավիրվել էին այնտեղ պատարագին երգելու:
Քաղաքային իշխանությունները շրջայց էին կազմակերպել երգչախմբի անդամներին պատվելու, քանի որ վերջիններս բարձրակարգ կամ այսպես կոչված «VIP» հյուրեր էին:
Ավելի քան 1,000 հայեր ժամանել էին այդ ժայռոտ կղզին պատարագին ներկա գտնվելու:
Մեր ուղեկցողը տեղաբնակ մի կին էր` Ֆաթիման, ում հաջողվեց գրավել իր հյուրերի ուշադրությունը կատարելով հին հայկական բալլադներ:
Բայց երբ նա ցույց տվեց կորուսյալ աշխարհը, որն այսօր հին քաղաքն է, միակ բանը որ նա կարողացավ ասել այն էր, որ հայերը «անհետացել են» այդ վայրերից:
Մի քանի րոպե ավտոբուսը ընկղմվեց խորը լռության մեջ, սակայն շուտով երգի մեղեդիներ լսելի դարձան:
Ստամբուլի հայերից և ոչ մեկը չցանկացավ խոսել անցյալի մասին: Նրանք շատ փոքր համայնք են` քաջ գիտակցում են իրենց խոցելիությունը:
Այն հայերը, ովքեր ժամանել էին Միացյալ Նահանգներից պատարագին մասնակցելու, ավելի համարձակ էին:
«Այստեղ թախծոտ ուրախությունն է տիրում»,- ասաց մի մարդ, ում պապերը մազապուրծ լքել էին Վանը ժամանակին:
«Մենք նման ենք զուգահեռ մշակույթների, մենք նույնիսկ նման ենք միմյանց»,- ասաց նա ավելացնելով: «Պարզապես մենք ատում ենք իրար»:
Նա նաև ասաց, որ ամերիկաբնակ այլ հայեր ճնշում են գործադրել իր վրա չմեկնել Վան, նրանք կարծում են, որ սա միակողմանի եկեղեցական ծառայություն է կամ Թուրքիայի կողմից ցինիկորեն կազմակերպված գովազդ:
Տեղի կառավարությունը հրավիրել էր լրագրողների մի հսկա բանակ ներկա գտնվելու պատարագին: Նրանք նաև հրավիրել էին տեղի մուսուլմաններին, որվքեր բարձրաձայն զրուցում և ծիծաղում էին ընթացքում:
Նրանցից և ոչ մեկը անգամ փորձ չարեց հարգելու արարողության հոգևորությունը:
Տեղացի մի նավավար զարմանքով ինձ հարցրեց թե այդ ինչպես էին նրանք աղոթում: Նա նախկինում երբևիցե չէր տեսել ինչպես է մատուցվում Քրիստոնեական պատարագը: «Եվ ինչու էին նրանք լաց լինում»,-հարցրեց նա: Վեջինս ոչ մի գաղափար չուներ:
«Ոչ մի քննարկում»
Թուրքական կառավարությունը ջերմեռանդորեն պաշտպանում է պատմության իր տարբերակը, թե իբր այն ինչ տեղի է ունեցել 1915 թվականին ողբերգություն է և ոչ թե ոճրագործություն:
Վանում, ինչպես նրանք նշում են, հայերը զենք են վերցրել: Որոշ ժամանակ վերահսկել են քաղաքը, սակայն ավելի ուշ նրանք օգնել են թշնամի Ռուսաստանի զորքերին գրավել այն:
Այսօր Վանի բնակչության գերակշռող մասը քրդեր են:
Պատերազմական քաոսում մեծաքանակ թուրքեր էլ էն զոհվել, ասում են նրանք:
Սակայն հայերի բնաջնջումը պարզապես բացակայում է թուրքական դպրոցներում դասավանդվող պատմութայն էջէրից:
Քննարկումներ այդ մասին չկան, իսկ նրանց, ովքեր կփորձեն քննարկումներ սկսել, իրական վտանգ է սպառնում:
Գրեթե 4 տարի է անցել այն բանից, երբ մի երիտասարդ ազգայնական Ստամբուլում սպանեց հայ լրագրող Հրանտ Դինքին նմանատիպ քննարկում ծավալելու համար:
«Եկեղեցական այս պատարագն անիմաստ է, եթե Թուրքիայի կառավարությունը պարզապես փորձում է առավել հանդուրժող երևալ»,- ասաց հայ լրագրողներց մեկը:
«Այն պետք է փոխի մարդկանց մտածելակերպը: Պետք է ստիպի նրանց հաշվի նստել իրենց անցյալի հետ»:
Մերօրյա Վանի խղճուկ փողոցմերում այդ գործընթացը դեռևս չի սկսվել: Նրա պատմությունը դեռևս թաղված է բետոնի շերտերի տակ և Թուրքիայի ազգայնական անզիջողական համոզմունքի ներքո:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment