News.am. 27-9-2010- Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունվելուց հետո, որով վերացվում է 1980-ի հեղաշրջման մասնակիցների նկատմամբ անձեռնմխելության իրավունքը, Անկարայի հատուկ իրավասություններով դատախազություն է դիմել այն ժամանակ դատավոր եղած եւ իր կարիերայի ընթացքում 40 անձի նկատմամբ մահապատժի դատավճիռ կայացրած դատավոր Ֆահիր Քայաջան։
Թուրքական Dunyabulteni կայքէջի փոխանցմամբ՝ դատավոր Քայաջանը դիմել է դատական մարմիններին՝ իրեն դատելու համար։ Այն ընդունվել է եւ հետաքննություն է սկսվել, որտեղ Քայաջանը հանդես է գալիս որպես կասկածյալ։
40 հոգու նկատմամբ մահապատժի վճիռ կայացրած դատավորը Haberturk-ին տված հարցազրույցում նշել է, թե 1980-ի հեղաշրջումը հանցանք է եւ անհրաժեշտ է պատժել հեղաշրջման կազմակերպիչներին։ «1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման կազմակերպիչներին առիթ էր պետք, որպեսզի նրանք անեին դա, որն էլ դարձավ Թուրքիայի ներքին դրությունը 1980-ի սեպտեմբերի 12-ից առաջ։ 2010-ի սահմանադրական հանրաքվեով Թուրքիայի հասարակությունը վերացրեց հեղաշրջման կազմակերպիչների անձեռնմխելիության իրավունքը։
Իրեն դատապարտելու հայցով դիմած դատավորը, 1980-ի հեղաշրջումից հետո քննել է «Ազգայնական շարժում» կուսակցության 571 անդամների գործերը, մահապատժի ենթարկել 10 կասկածյալի։ Իր կարիերայի ընթացքում դատավոր Քայաջան 40 հոգու նկատմամբ կայացրել է մահապատժի որոշում, որոնց մի մասի իրականացմանը անձամբ է ներկա եղել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment