Thursday, September 30, 2010

Նորզելանդացի դատավորը ճանաչել է թուրքական պարն իբրև ընտանեկան բռնություն

HayNews.am. 30-9-2010- Նոր Զելանդիայում թուրք ներգաղթյալը մեղավոր է ճանաչվել իր կնոջը բռնության ենթարկելու մեջ և ստիպված պետք է լինի վճարել մոտ 1100 ԱՄՆ դոլար տուգանք: Ինչպես հայտնում է New Zealand Press Association-ը, ինքը` դատապարտյալը, հայտարարել է, որ պարել է իրենց ազգային պարը:
Միջադեպը, որի համար տուգանեցին ներգաղթյալ թուրքին, տեղի է ունեցել հենց նրա ճաշարանում: Անցորդներից մեկը նկատել է, թե ինչպես է թուրքն «անճոռնի» շարժումներ անում և ապտակում մի կնոջ: Վրա հասած ոստիկաններին նա բացատրել է, որ պարել է իրենց ազգային պարը` «կոլբաստին», որի մեջ մտնում է նաև հրելն ու ապտակելը:
Դատավորը, սակայն, թուրք ներգաղթյալի բացատրությունները «հիմարություն» է որակել և տուգանել նրան 1100 դոլարով:

No comments: