Aysor.am. 30-9-2010- ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ին հանդիպեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար և նշեց, որ ուրախ է հյուրընկալվել մի երկրում, որը, գտնվելով Եվրոպայի սրտում, հավասարակշռության յուրատեսակ խորհրդանիշ է ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ աշխարհում: Շվեյցարիան իր չեզոք, անկողմնակալ քաղաքականության շնորհիվ միշտ գտնվում է համաշխարհային գործընթացների կենտրոնում:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը եկել է մի տարածաշրջանից, որտեղ նման հավասարակշիռ ու չափավոր պահվածքի անհրաժեշտություն կա, որտեղ, ցավոք, հանդուրժողականության պակաս է զգացվում:
ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում եվրաինտեգրումն առաջնահերթություններից է և գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ են կանգնած մեր պետության առջև, որոնց դիմագրավելու հարցում ժողովրդավարությունն ամենաուժեղ զենքն է` հատկապես հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և տարածաշրջանում առկա խնդիրները: Նա նշեց, որ շվեյցարական փորձը շատ կարևոր է մեր երկրում ընթացող բարեփոխումների համատեքստում` մասնավորապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության առումով:
Հովիկ Աբրահամյանը իր երախտագիտությունը հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանի կողմից 2003թ. դեկտեմբերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, նշելով` պատահական չէ, որ մարդկության դեմ ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանությունների ուրացումը Շվեյցարիայում հետապնդվում է օրենքով:
Նրա համոզմամբ` երկու երկրների խորհրդարանները կարևոր դեր ունեն Հայաստանի ու Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու գործում: Նշվեց, որ խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության արդյունքում միջխորհրդարանական համագործակցությունը բավականին զարգացել է:
ԱԺ նախագահը կարևոր համարեց Շվեյցարիայի ու Հայաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության խորացումը, փոխայցերը և միջազգային կառույցներում համագործակցությունը, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն իր վճռորոշ դերն ունի միջպետական հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործում:
Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու և Շվեյցարիա այցելելու համար և ընդգծեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը մեծապես կնպաստի Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործակցության զարգացմանը: Նա անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը, որի համար լավ հիմք են դրել բարեկամական խմբերը: ՇՀ Ազգային խորհրդի նախագահը նշեց, որ Շվեյցարիայի իշխանությունները և ժողովուրդը կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը և խորացումը:
Տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսը նույնպես նշեց, որ Շվեյցարիան շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և կանի հնարավորը, որպեսզի գործընթացը շարունակվի:
Տիկին Ուիսը կարևոր համարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը ևս ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձևաչափում, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները և հրադադարի խախտումները չեն նպաստում հարցի կարգավորմանը և բանակցային գործընթացին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, քանի որ բոլոր նախադրյալները կան զարգացնելու փոխգործակցությունը նաև այս ոլորտում:
ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը շրջայց կատարեց Շվեյցարիայի խորհրդարանի շենքում, մասնակցեց երկու պալատների նիստերին, արժանացավ ջերմ ընդունելության:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment