«Լրագիր» 24-9-2010- Ուկրաինական առաջին հեռուստաալիքնին տված հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե բանակցության սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի բացակայությունը հարաբերական է: Նա իր խոսքը փաստարկել է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելելիս լինում են նաեւ Ստեփանակերտում եւ հանդիպում են նաեւ Ղարաբաղի իշխանությանը:
Դա իհարկե հզոր փաստարկ է: Եթե այցելում են Ստեփանակերտ ու հանդիպում են, ուրեմն Ղարաբաղն էլ մասնակցում է բանակցությանը: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծես թե մի երկու անգամ էլ այսպես կոչված “Ղարաբաղի ադրբեջանական համայնքի” ներկայացուցիչների հետ են հանդիպել: Ուրեմն ինչ, ըստ Հայաստանի իշխանության տրամաբանության, “Ղարաբաղի ադրբեջանական համայնքն” է՞լ է բանակցության մասնակից:
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության տրամաբանությունը կարող է հասցնել աբսուրդի: Դրա համար էլ պետք է խոսել ոչ թե տրամաբանելով, թե եթե գալիս են, ապա Ղարաբաղն էլ բանակցության մասնակից է կամ չմասնակցությունը հարաբերական է, այլ փաստական կարգավիճակով` որպես ինչ է մասնակցում Ղարաբաղը բանակցությանը: Ահա այստեղ արդեն ակնհայտ է, որ Ղարաբաղը բանակցության մասնակցի որեւէ կարգավիճակ չունի: Եվ այստեղ արդեն որեւէ հարաբերական բան չկա, ամեն ինչ շատ կոնկրետ ու հստակ է:
Այլ կլիներ խնդիրը, եթե Սերժ Սարգսյանն օրինակ ասեր, որ այո, Ղարաբաղը դուրս է մնացել բանակցությունից, ինչը եղել է դիվանագիտական վրիպում, սխալ կամ բացթողում, եւ այժմ դժվար է միանգամից ուղղել այդ սխալը, սակայն ուղղել այդուհանդերձ անհրաժեշտ է: Բայց հասկանալի է նաեւ, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ասի այդպիսի բան: Այդպիսի բան ասելու դեպքում նա հետո պետք է պատասխանատու լինի իր ասածի համար, այսինքն պետք է գործնականում ցույց տա, որ անում է անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ղարաբաղը ստանա բանակցող կողմի կարգավիճակ:
Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում ոչ միայն չի արել այդպիսի քայլ, այլ ներգրավվել է բանակցային մի ֆորմատի շրջանակ` հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանդիպումները, որը փաստացի ընդհանրապես փակում է Ղարաբաղի բանակցային կարգավիճակ ստանալու ճանապարհը: Ավելին, այդ ձեւաչափում նույնիսկ ստորագրվել է Մայնդորֆի հայտնի փաստաթուղթը: Եվ էլ ավելին, հայ-ռուս-ադրբեջանական ձեւաչափում նույնիսկ հարաբերական է դառնում Հայաստանի բանակցային կողմ լինելը, քանի որ այդ ձեւաչափի առաջացումից հետո Ռուսաստանը սկսել է Ղարաբաղի հարցը ավելի շատ քննարկել Թուրքիա-Ադրբեջան տիրույթային վոյաժներով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment