Tert.am. 30-9-2010- «Ադրբեջանական ընդդիմությունը հաճախ է շահարկում ԼՂ հարցը, ինչպես նաև ազգային շահերին հակասող առաջարկություններ անում։ Ավելին, եղել են նաև դեպքեր, երբ ընդդիմադիր ուժերը մերձեցել են հայկական լոբբիի հետ սերտորեն համագործակցող օտարերկրյա շրջանակներին։ Իշխանության գալու ցանկությունը նրանց ստիպել է անգամ խաչ քաշել Լեռնային Ղարաբաղի և մյուս օկուպացված տարածքների վրա»,- գրում է ադրբեջանական 525-я газета–ն։
Վկայակոչելով իրազեկ աղբյուրները՝ պարբերականը գրում է, որ Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, որը ընտրությունների նախօրեին փորձում է ակտիվություն ցուցաբերել, դիմում է բոլոր հնարավոր և անհնարին միջոցներին՝ որոշակի արևմտյան շրջանակների հետ մերձենալու համար, և լուրջ աշխատանք է տանում նրանց աջակցությունն ստանալու նպատակով։
Տեղեկատվության համաձայն՝ Քերիմլին իշխանության գալու հարցում աջակցության դիմաց լուրջ խոստումներ է տվել, այդ թվում պատրաստ է զիջումների գնալ ԼՂ հարցում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment