Monday, September 27, 2010

Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը հակահայկական հայտարարություն է ընդունել

Tert.am. 27-9-2010- Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ամենամյա հանդիպման արդյունքում Նյու Յորքում կազմակերպությունը հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ։
Ինչպես հայտնում է 1news.az-ը, հայտարարությունում ասվում է.
«ԻԿԿ խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ և կոչ արեցին լուծել հակամարտությունը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգանքի հիման վրա»։
Հայտարարությունում նաև խոսվում է Արցախում իբր ժողովրդագրական վիճակի բռնի փոփոխության, սեփականության իրավունքի ոտնահարման, մշակութային ժառանգության ոչ պատշաճ պաշտպանության մասին, սակայն չի նշվում Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, հայերի ջարդերի, նրանց ունեցվածքը հափշտակելու մասին։
ԻԿԿ-ն ստեղծվել է 1969թ. և միավորում է 57 մուսուլմանական պետություն, ինչպես նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը։ Այն աշխարհում երկրորդն է անդամ երկրների քանակով։

No comments: