Monday, September 27, 2010

Էրդողանի աչքերի առջև աղքատ կինը փորձել է այրել սեփական երեխային

HayNews.am. 27-9-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի աչքի առաջ մի մայր փորձել է այրել սեփական երեխային, հայտնում է Dogan գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ Թուրքիայի վարչապետը դուրս գալիս է եղել Արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի շենքից:
Ճարահատյալ մայրը նշել է, որ իր ընտանիքը ծայրահեղ աղքատ է, ապա որպես բողոքի նշան փորձել է կրակի տալ գրկում գտնվող երեխային: Էրդողանի թիկնազորին հաջողվել է փրկել փոքրիկի կյաքը:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

No comments: