Thursday, September 30, 2010

Մենք Հայաստանին պետական ճանապարհով հացահատիկ չենք վաճառել. Իրանցի պաշտոնյա

Tert.am. 30-9-2010- Իրանական ընկերությունները որևէ գործունեություն չեն ծավալում Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին, ըստ ԱՊԱ-ի, ասել է Իրանի փոխնախագահի տնտեսական հարցերով առաջին տեղակալ Ալի Աղամուհամմեդին։
Նա հայտարարել է, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց առաջին օրվանից։
Ինչ վերաբերում է Հայաստանին Իրանից հացահատիկի վաճառքին, Աղամուհամմեդին ասել է, որ իր երկիրը Հայաստանին հացահատիկ պաշտոնապես չի վաճառել. «Մենք Հայաստանին պետական ճանապարհով հացահատիկ չենք վաճառել։ Այդ տեսակետները հիմքեր չունեն»։

No comments: