Thursday, September 30, 2010

Էրդողանը համաձայնագիր է պատրաստում «Nabucco-ին աջակցելու մասին»

News.am. 30-9-2010- Nabucco գազատարին աջակցության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Սեւծովյան տնտեսական եւ էներգետիկ երկրորդ համաժողովի ընթացքում, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Նա հիշեցրել է, որ Nabucco նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2009թ. հուլիսին:
Էրդողանը հավաստիացրել է նաեւ, որ նախագիծն արժանացել է Եվրահանձնաժողովի աջակցությանը:
31 մլրդ խմ հզորությամբ Nabucco գազատարի նախագիծը նախատեսում է գազ առաքել Կասպից ծովից Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Կոնսորցիումի մասնակիցները՝ գերմանական RWE-ն, ավստրիական OMV-ն, թուրքական Botas-ը, ռումինական Transgaz-ը, բուլղարական Bulgargaz-ը եւ հունգարական MOL-ը, մտադիր են 3,3 հազար կմ երկարությամբ գազատար կառուցել, որը Կասպից ծովը, Մերձավոր Արեւելքը եւ Եգիպտոսը Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի հետ կմիացնեն Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպային: Նախագծի արժեքը կազմում է 8 մլրդ եվրո:
Nabucco նախագծով միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է Անկարայում հուլիսի 13-ին Թուրքիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի եւ Ռումինիայի միջեւ:

No comments: