Thursday, September 16, 2010

Մեր թվարկությունից առաջ ապրած աթենուհու "լուսանկար"

Հույն գիտնականների մի խումբ վերստեղծել է Աթենքում մեր թվարկությունից առաջ բնակվող աթենուհու կերպար: Աղջնակի մնացորդները հայտնաբերվել են 1995 թվականին` մետրոյի շինարարության ժամանակ: Գիտնականները կարծում են, որ 11-ամյա Միրտիսը մահացել է բծավոր տիֆից մ.թ.ա. 430 թվականին: Հատուկ համակարգչային ծրագրով գիտնականները վերստեղծել են աղջկա դեմքը: Նշենք, որ պատկերի ճշգրտությունը 95 տոկոս է:

No comments: