Panorama.am. 16-9-2010- «Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում մեզ անհանգստացնում է այն խնդիրը, որ Ադրբեջանի Հանրապետությունը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի»,- այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի սահմանապահների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, խոսելով որոշ հարևան երկրներում թմրամոլների քանակի ավելացման խնդրի մասին, հայտարարել է Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը:
Իրանցի գեներալը նաև նշել է, որ ադրբեջանական սահմանից հաճախակի գրանցվել է նաև մարդկանց ապօրինի տեղաշարժ և նկատել, որ երկու կողմերը պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրեն, որ սահմաններում անօրինական միջադեպեր տեղի չունենան:

No comments:
Post a Comment