Saturday, September 25, 2010

Օբաման ԼՂ խաղաղ կարգավորման կոչ է արել

Tert.am. 25-9-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է Լեռնային Բարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին։
Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» հաղորդմամբ, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Օբաման հաստատել է, որ ԱՄՆ–ն շարունակում է աջակցել Միսնկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ընդգծելով շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաև «ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի Հելսինկյան սկզբունքների համաձայն՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը»։

No comments: