Saturday, September 25, 2010

Քլինթոնը Գյուլի հետ խոսել է` շուրթերը ներկելով

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում կարճատև հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի միջև: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ոտքի վրա տեղի ունեցած կարճատև հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղարը Գյուլի հետ խոսելիս շրթներկով ներկել է շուրթերը:
Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարճատև հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

No comments: