7or.am. 17-9-2010- Ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում` Դավիթ Շահնազարյանը նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ներքին քաղաքականությունում։ Հայաստանը, նրա խոսքերով գնում է բացահայտ զիջումների։
Անդրադառնալով ՄԱԿ-ում ԼՂՀ վերաբերյալ Ադրբեջանի առաջ քաշած բանաձևին` Դ.Շահնազարյանը նշել է, որ, երբ իշխանությունները հայտարարում են, որ 200 հանդիպում են ունեցել, 100 000 հեռախոսազանգ են ունեցել, որոնց շնորհիվ բանաձևի քննարկումը հետաձգվել է, դա սուտ է, քանի որ իշխանությունները զիջումների են գնացել։
Առաջինը զիջումը, նրա խոսքերով, այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտ անվանման հետ միասին արտասանել ե նաև Խանքենդի անվանումը, ինչը Ադրբեջանի երազանքն էր։ Երկրորդ զիջումն այն էր, որ ՀՀ իշխանությունները և ԼՂՀ իշխանությունները թույլ են տվել, որ միջազգային առաքելությունը գա և ԼՂՀ ազատագրված տարածքներում դիտարկում իրականացնի, այնինչ ՀԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել և կոչ էր արել իշխանություններին, որ նրանք թույլ տան դիտարկում անցկացնել միայն այն դեպքում, եթե դիտարկում անցկացվի նաև Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող ԼՂՀ տարածքներում։
Նա նշել է, որ երբ սկսվեց հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացը, իրենք նախազգուշացնում էին, որ դա սխալ է և այդ հարաբերությունները ձախողման են գնալու, սակայն իշխանությունները չեն լսել և շարունակել են։
Դավիթ Շահնազարյանն ընդգծել է, որ պահը լուրջ է և պետք է կարողանալ համապատասխան քայլեր ձեռնարկել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment