Saturday, September 4, 2010

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԻՌԼԱՆԴԻԱՅԻՆ

«Լրագիր», 03.09.10: Քիչ առաջ Երեւանում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Բ խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը ընդունել էր Իռլանդիայի հավաքականին: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով, հօգուտ Իռլանդիայի հավաքականի: Գոլը երկրորդ խաղակեսում` 76-րդ րոպեին, խփել է Ֆեխին: Ի դեպ, հետաքրքրական է, որ օրերս հայտարարվեց Արցախի Տիգրանակերտի պեղումներում իռլանդական խաչքարեր հայտնաբերելու մասին: Այդպիսով Հայաստանի հավաքականը մրցաշարը սկսեց պարտությամբ; Հաջորդ խաղը Հայաստանը կխաղա սեպտեմբերի 7-ին, Մակեդոնիայում, հանդիպելով այդ երկրի ազգային հավաքականի հետ: Հայաստանի խմբում են նաեւ Ռուսաստանը, Անդորրան եւ Սլովակիան:

No comments: