«Panorama.am», 04.09.10: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սելչուկ Ունալը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Մայքլ Մյուլենի` Թուրքիա կատարած այցին: Ունալը հայտնել է, որ Անկարան սկզբունքորեն դրական է վերաբերվում այն հարցին, որ իր ռազմական ներակայությունն Իրաքում ավարտած ԱՄՆ-ն իր տեխնիկական սարքավորումները (ոչ մարտական նշանակության) Իրաքից դուրս բերվեն Թուրքիայի տարածքով: Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ Անկարայից չի խնդրվել Իրաքից ամերիկյան զրահատեխնիկան դուրս բերման տարանցման իրավունք: Այս մասին հայտնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը: Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թուրքիայի ժամանակավոր նախագահության հարցին` Ունալը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Դավութօղլուն պատրաստվում է ժողով գումարել ահաբեկչության թեմայով: Լրագրողներից մեկի այն հարցին, թե թուրք պաշտոնատար անձինք այդ ժամանակ հանդիպումներ ունենալու են հայկական կողմի ներկայացուցիչների հետ, Սելչուկ Ունալը պատասխանել է, որ դեռևս ոչինչ նախատեսված չէ և դեռ վաղ է խոսել այդ մասին: Նա միայն ընդգծել է, որ Հայաստանը վերջին շրջանում բացասական հայտարարություններ է հնչեցնում Թուրքիայի վերաբերյալ, չնայած առնչակից հարցերում Թուրքիայի դիրքորոշումները փոփոխության չեն ենթարկվել:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment