Sunday, September 26, 2010

Թեհրանահայությունը դատապարտեց Ղուրանի նկատմամբ ցուցաբերված անարգանքը

Երեկ կեսօրից հետո, ժամը 16-ին, Թեհրանի Զեյթուն (Մաջիդիե) քաղաքամասի, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, ի մի էին եկել մեծ թվով հայեր և պարսիկներ միասնական կերպով դատապարտելու, ԱՄՆ-ում Թերի Ջոնզ «եկեղեցու հովվի» կողմից, Ղուրանի նկատմամբ ցուցաբերված անարգալից վերաբերմունքը:
Այս բողոք հավաքին իրենց մասնակցությունն էին բերել քահանա հայրեր՝ Տ. Կոմիտաս Ղարախանյանը, Տ. Արսեն Ավետյանը, Տ. Մաշտոց Խաչատրյանը և Տ. Գուրգեն Ներսեսյանը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը, համայնքային կառույցների, միությունների և մամուլի ներկայացուցիչներ, հոծ թվով հայ և պարսիկ անհատներ:
Ձեռնակի ընթացքում ելույթ ունեցան Գեորգ Վարդանն ու հոջ. Ասադոլլահ Սամադին:
Ելույթ ունեցողները խիստ դատապարտեցին Ղուրանի նկատմամբ դրսևորված անարգանքը՝ այն համարելով անարգանք բոլոր կրոնների դեմ:
Ելույթներից հետո պարսիկ ներկաներից մեկը ընթերցեց հինգկետանոց համախոսականը, ուր ի միջի այլոց միջազգային ատյաններից պահանջվում էր մշակել մի հռչակագիր որով կդատապարտվի որևէ մի կրոնի նկատմամբ անհարգանքը:
Համատեղ հավաքի վերջավորության ներկաները տարբեր լոզունգներով դատապարտեցին Ղուրան այրելու անընդունելի արարքը և ապա հայերը Տերունական աղոթքով ավարտեցին օրվա ձեռնարկը:

No comments: